Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ նոր հայտարարությունը

ՀՀԿ նոր հայտարարությունը
18.06.2018 | 22:47

«Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, որն առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ»,- ասված է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ: Անդրադառնալով ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութին, ՀՀԿ-ն ընդգծում է՝ «խոր ցավով և զայրույթով են ծանոթացել այդ տեսանյութին»:


«Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ